Վասիլի Իվանչուկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վասիլի Միխայլովիչ Իվանչուկ | |
---|---|
Василь Михайлович Іванчук | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1969[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | քաղաք Կոպիչինցի, Տերնոպոլի մարզ |
Կոչում | Գրոսմայստեր (1988) Միջազգային վարպետ (1987) |
Առավելագույն վարկանիշ | 2787 (հոկտեմբեր 2007 թվական) |
Ներկայիս վարկանիշ | 2609 |
ՖԻԴԵ համար | 14100010 |
365chess | Vassily_Ivanchuk |
Chesstempo համար | 92401 |
ICCF համար | 92401 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2018 և Ի՞նչ որտ՞եղ ե՞րբ |
Անդամակցություն | SK Rockaden և KSK 47 Eynatten |
Պարգևներ և մրցանակներ | |
Vasyl Ivanchuk Վիքիպահեստում |
Վասիլի Միխայլովիչ Իվանչուկ (ուկրաիներեն՝ Василь Михайлович Іванчук, ծնվ.՝ 1969, մարտի 18, Կոպիչինցի, Տերնոպոլի մարզ, ՈՒԽՍՀ), շախմատիստ, գրոսմայստեր, Ուկրաինայի 90-ականների ուժեղագույն շախմատիստ։ 1989 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է աշխարհի թիմային երկրորդ առաջնությունում։ 2001 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում հաղթել է աշխարհի թիմային հինգերորդ առաջնությունում։ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2001-2002 թվականների ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից։ Համաշխարհային օլիմպիադայի քառակի չեմպիոն՝ 2 անգամ ԽՍՀՄ հավաքականի (1988, 1990) և 2 անգամ՝ Ուկրաինայի կազմում կազմում (2004, 2010)։ Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ։
2010-ին սկսեց հետաքրքրվել շաշկիով։ 2015 թվականին մասնակցում է միջազգային շաշկու իր առաջին մրցաշարին՝ Heerhugowaard Open 2015 թ.-ին, որտեղ խաղում են 25 միջազգային գրոսմայստերներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանչուկի հայրը՝ փաստաբան է, մայրը՝ ֆիզիկայի ուսուցչուհի։ Շախմատ խաղալ Իվանչուկը սկսել է չորրորդ դասարանից։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Օլեգ Կալինինը, ում հետ նա սկսել է աշխատել 1979 թվականից Տերնոպոլի "Ավանգարդ" շախմատային ակումբում։ 1985 թվականին Իվանչուկը հաղթել է ԽՍՀՄ-ի պատանիների շախմատի առաջնությունը և զբաղեցրեց երրորդ տեղը Ուկրաինայի առաջնությունում։
Ավարտել է Լվովի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը։ 1990-ական թվականների սկզբին Իվանչուկը դառնում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը։1988 և 1990 թվականներին Իվանչուկը ԽՍՀՄ-ի կազմում դառնում է շախմատի Օլիմպիադայի չեմպիոն։
1991 թվականին Իվանչուկը մտնում է Ուկրաինայի հավաքականի կազմի մեջ։ Ուկրաինայի հավաքականի հետ միասին Իվանչուկը հաղթում է աշխարհի թիմային առաջնությունը 2001 թվականին Երևանում և շախմատի օլիմպիադան 2004 թվականին (Մալյորկա, Իսպանիա)։ Ուկրաինայի հավաքականը եռակի, որտեղ խաղացել է Վասիլի Իվանչուկը, դարձել է շախմատի օլիմպիադայի մրցանակակիր։ Եռակի անգամ Իվանչուկը հաղթել է սուպերտուրնիրը Լինարեսում (Իսպանիա)1989, 1991 և 1995 թվականներին։ 2004 թվականին Իվանչուկը հաղթել է Եվրոպայի առաջնությունը, որը անցկացվել է Անտալիայում (Թուրքիա)։ Լավ մարզավիճակում Վասիլի իվանչուկը հաղթել է Կապաբլանկայի հուշամրցաշարը Հավանայում(Կուբա) 2005 թվականի մայիսին - 12 հնարավորից վաստակելով 9,5 միավոր։ 2007 թվականի նոյեմբերին Իվանչուկը հաղթել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որը անցկացվել է Մոսկվայում։
Շախմատիստների մեջ Իվանչուկին անվանում են "ՄԵԾ ՉԱԿԻ" (Big Chucky)։
1991 թվականին Վասիլի Իվանչուկն ամուսնացավ, նրա առաջին կինը դարձավ Ալիսա Գալյամովան-հայտնի շախմատիստ-գրոսմայստեր, նրանք ունեն երեխա, սակայն մի քանի տարի անց նրանք ամուսնալուծվեցին։2007 թվականին գրոսմայստերը կրկին ամուսնացավ։ 2007 թվականի հոկտեմբերին համաշխարհային վարկանիշային ցուցակում Վասիլի Իվանչուկը զբաղեցնում էր երրորդ տեղը 2776 վարկանիշով հեմ մնալով Վիշվանաթան Անանդից և Կրամնիկից։ 2007 թվականին, Իվանչուկը հաղթեց ամենաուժեղ միջազգային մրցաշարը երբևէ իրականացված անկախ Ուկրաինայի տարածքում։ 2010 թվականի նոյեմբերին Իվաչուկը Ուկրաինայի հավաքականի կազմում հաղթում է 39-րդ շախմատի օլիմպիադան, որն անցկացվել է Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստան)։
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 23-ին 2011 թվականին պարգևատրվել է իշխան Յարոսլավ Իմաստունի չորրորդ աստիճանի շքանշանով Ուկրաինայի անկախության համար անձնական նշանակալից ավանդ ներդնելու համար, անկախության հաստատման և միջազգային հեղինակության, պետության սոցիալ-տնտեսականՙ, և գիտատեխնիկականՙ, մշակութային եւ կրթական գործունեության, ուկրաինացի ժողովրդին բարեխիղճ եւ անբասիր ծառայության համար։
- Իշխան Յարոսլավ Իմաստունի չորրորդ աստիճանի շքանշան (հունվարի 16, 2009 թվական)։
- Առաջին աստիճանի շքանշան ըստ արժանիքների (2004 թվականի նոյեմբերի 4ին)-2004 թվականին Իսպանիայում 36-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադան հաղթելու համար, իր անձնական ներդրումը ունենալով Ուկրաինայի սպորտային միջազգային հեղինակության բարձրացմանը։
- Երկրորդ աստիճանի շքանշան ըստ արժանիքների (2002 թվական հունվարի 24)-շախմատի աշխարհի առաջնության ժամանակ բարձր արդյունքներ գրանցելու համար (2001-2002 թվականներ, Մոսկվա), նշանակալից ներդրում ունենալով Ուկրաինայի սպորտային միջազգային հեղինակության բարձրացմանը։
- Ուկրաինայի նախագահի պատվո շքանշան (դեկտեմբերի 18 1992 թվական)
- Ուկրաինայի նախագահի շքանշան-Ուկրաինայի անկախության 20րդ տարեդարձի հոբելյանական շքանշան (2011 թվական, օգոստոսի 19-ին)
Մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]թվական | քաղաք | մրցաշար | + | − | = | արդյունք | հորիզոնական |
---|---|---|---|---|---|---|---|
1989 | Լինարես | Միջազգային մրցաշար | 1 | ||||
Բիլ | Միջազգային մրցաշար | 1 | |||||
1991 | Լինարես | միջազգային մրցաշար | 6 | 0 | 7 | 9½ 13ից | 1 |
1995 | Լինարես | միջազգային մրցաշար | 1 | ||||
2006 | Ֆորոս | 1-ին միջազգային մրցաշար | 3 | 0 | 8 | 7 11ից | 2 |
2007 | Մոնրեալ | 8-րդ միջազգային մրցաշար | 5 | 0 | 4 | 7 9ից | 1 |
Ֆորոս | 2-րդ միջազգային մրցաշար | 4 | 0 | 7 | 7½ 11ից | 1 | |
2008 | Վեյ Կան Զե | 70-րդ միջազգային մրցաշար | 1 | 0 | 12 | 7 13ից | 5-6 |
Մորելիա/Լինարես | 25-րդ միջազգային մրցաշար | 2 | 3 | 9 | 6½ 14ից | 6 | |
Սոֆիա | միջազգային մրցաշար | 6 | 0 | 4 | 8 из 10 | 1 | |
Ֆորոս | 3-րդ միջազգային մրցաշար | 4 | 1 | 6 | 7 из 11 | 2 | |
Սոչի | 2-րդ Գրան-Պրի | 2 | 2 | 9 | 6½ 13ից | 8-9 | |
Մոսկվա | 3-րդ Տալի հուշամրցաշարը | 3 | 0 | 6 | 6 9ից | 1 | |
Բիլբաո | 2 | 6 | 2 | 3 10ից | 4 | ||
Նանկին | 1ին միջազգային մրցաշար | 1 | 3 | 6 | 4 10ից | 5-6 | |
2009 | Վեյկ-ան-Զե | 71-րդ միջազգային մրցաշար | 2 | 4 | 7 | 5½ 13ից | 11-14 |
Լինարես | 26-րդ միջազգային մրցաշար | 2 | 0 | 12 | 8 14ից | 2 | |
Նալչիկ | 4-րդ Գրան-Պրի | 1 | 3 | 9 | 5½ 13ից | 12-14 | |
Սոֆիա | 5-րդ միջազգային մրցաշար | 1 | 5 | 4 | 3 из 10 | 6 | |
Բազնա | 3-րդ միջազգային մրցաշար | 4 | 0 | 6 | 7 из 10 | 1 | |
Բիլ | 42-րդ միջազգային մրցաշար | 2 | 1 | 7 | 5½ 10ից | 3 | |
Ջերմուկ | 5-րդ Գրան-Պրի | 4 | 0 | 9 | 8½ 13ից | 1 | |
Մոսկվա | 4-րդ Տալի հուշամրցաշարը | 2 | 0 | 7 | 5½ 9ից | 2-3 | |
Խանտի-Մանսիյսկ | 3-րդ աշխարհի գավաթ 1ին խաղ ընդդեմ Բեզգոդովի 2-րդ խաղն ընդդեմ Ու. Սօի |
2 0 |
0 1 |
0 1 |
2միավոր 2հնարավորից ½միավոր 2հնարավորից |
||
2010 | Վեյկ-ան-Զե | 72-րդ միջազգային մրցաշար | 2 | 1 | 10 | 7 13ից | 6-7 |
Հավանա | 45-րդ Կապաբլանկայի հուշամրցաշար | 4 | 0 | 6 | 7 10ից | 1 | |
Խանտի-Մանսիյսկ | 39-րդ օլիմպիադա | 7 | 1 | 2 | 8 10ից | ||
2011 | Խանտի-Մանսիյսկ | Շախմատի աշխարհի գավաթ 2011 | 12 | 4 | 10 | 17 26ից | 3 |
2012 | 47-րդ Կապաբլանկայի հուշամրցաշար | 3 | 0 | 7 | 6½ 10ից | 1 | |
2014 | Էդմոնտոն | 9-րդ Միջազգային մրցաշար | 7 | 0 | 2 | 8 9ից | 1 |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1986 | 2390 | 2475 | 2475 | 2390 | ||||||||||
1987 | 2475 | 2480 | 2480 | 2475 | ||||||||||
1988 | 2535 | 2625 | 2625 | 2535 | ||||||||||
1989 | 2635 | 2660 | 2660 | 2635 | ||||||||||
1990 | 2665 | 2680 | 2680 | 2665 | ||||||||||
1991 | 2695 | 2735 | 2735 | 2695 | ||||||||||
1992 | 2720 | 2720 | 2720 | 2720 | ||||||||||
1993 | 2710 | 2705 | 2710 | 2705 | ||||||||||
1994 | 2710 | 2695 | 2710 | 2695 | ||||||||||
1995 | 2700 | 2740 | 2740 | 2700 | ||||||||||
1996 | 2735 | 2730 | 2735 | 2730 | ||||||||||
1997 | 2740 | 2725 | 2740 | 2725 | ||||||||||
1998 | 2740 | 2730 | 2740 | 2730 | ||||||||||
1999 | 2714 | 2702 | 2714 | 2702 | ||||||||||
2000 | 2708 | 2719 | 2716 | 2719 | 2708 | |||||||||
2001 | 2717 | 2731 | 2731 | 2731 | 2731 | 2717 | ||||||||
2002 | 2717 | 2711 | 2711 | 2709 | 2717 | 2709 | ||||||||
2003 | 2699 | 2704 | 2710 | 2710 | 2710 | 2699 | ||||||||
2004 | 2716 | 2716 | 2715 | 2705 | 2716 | 2705 | ||||||||
2005 | 2711 | 2739 | 2752 | 2748 | 2752 | 2711 | ||||||||
2006 | 2729 | 2731 | 2734 | 2741 | 2741 | 2729 | ||||||||
2007 | 2750 | 2729 | 2762 | 2787 | 2787 | 2729 | ||||||||
2008 | 2751 | 2740 | 2781 | 2786 | 2786 | 2740 | ||||||||
2009 | 2779 | 2746 | 2703 | 2756 | 2739 | 2779 | 2703 | |||||||
2010 | 2749 | 2748 | 2741 | 2739 | 2754 | 2764 | 2764 | 2739 | ||||||
2011 | 2764 | 2779 | 2776 | 2768 | 2765 | 2775 | 2779 | 2764 | ||||||
2012 | 2766 | 2764 | 2764 | 2769 | 2769 | 2769 | 2771 | 2763 | 2766 | 2771 | 2763 | |||
2013 | 2758 | 2758 | 2757 | 2757 | 2755 | 2753 | 2733 | 2731 | 2731 | 2733 | 2731 | 2731 | 2758 | 2731 |
2014 | 2739 | 2739 | 2753 | 2753 | 2753 | 2738 | 2735 | 2744 | 2726 | 2726 | 2726 | 2715 | 2753 | 2715 |
2015 | 2715 | 2731 | 2731 | 2731 | 2733 | 2733 | 2728 | 2726 | 2726 | 2726 | 2720 | 2710 | 2733 | 2710 |
2016 | 2710 | 2710 | 2710 | 2710 | 2710 | 2710 | 2728 | 2723 | 2722 | 2722 | 2733 | 2747 | 2747 | 2710 |
2017 | 2752 | 2751 | 2732 | 2732 | 2738 | 2738 | 2729 | 2728 | 2727 | 2732 | 2729 | 2726 | 2752 | 2726 |
2018 | 2726 | 2731 | 2713 | 2708 | 2708 | 2710 | 2710 | 2710 | 2710 | 2710 | 2714 | 2717 | 2731 | 2708 |
2019 | 2713 | 2713 | 2698 | 2677 | 2677 | 2691 | 2684 | 2686 | 2686 | 2686 | 2679 | 2690 | 2713 | 2677 |
2020 | 2698 | 2698 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2698 | 2678 |
2021 | 2678 | 2678 | 2678 | 2678 | 2678 | |||||||||
2022 | 2678 | 2673 | 2678 | 2673 | ||||||||||
2023 | 2664 | 2656 | 2655 | 2667 | 2672 | 2664 | 2653 | 2625 | 2672 | 2625 | ||||
2024 | 2623 | 2625 | 2609 | 2638 | 2648 | 2648 | 2609 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://ratings.fide.com/toparc.phtml?cod=241
- ↑ http://ratings.fide.com/toparc.phtml?cod=117
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 OlimpBase
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուպեր մրցաշար, Լինարեսում 1992, ISBN 5-8292-0019-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Վասիլի Իվանչուկ շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Ելույթները շախմատային օլիմպիադաներում
- Ելույթները Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում
- Ելույթները Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
- հարցազրույց Վասիլի Իվանչուկի հետ
- հարցազրույց աշխարհի գավաթի ժամանակ,2009թվական,նոյեմբեր Արխիվացված 2009-11-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Իվանչուկ» հոդվածին։ |
|